Սաուդյան գահաժառանգ արքայազնն այց կկատարի Թուրքիա

Dec 28, 2017 Comments Off on Սաուդյան գահաժառանգ արքայազնն այց կկատարի Թուրքիա

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը կայցելի Թուրքիա։ Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է Anadolu-ն։

«Տարվում է աշխատանք՝ ուղղված Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդի Թուրքիա այցի ամսաթվի հստակեցմանը»,-ասել է Յըլդըրըմը։

Նշենք, որ երեկ վարչապետ Յըլդըրըմն այցելել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի և գահաժառանգ արքայազնի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: