Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ ադրբեջանցի ուսանողներ

Dec 28, 2017 Comments Off on Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ ադրբեջանցի ուսանողներ

Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլի «Քասթամոնու» համալսարանում սովորող 8 ադրբեջանցի ուսանողների, ովքեր զբաղվել են դրամաշորթությամբ:

Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ ոմն Է.Է.-ն, Ֆ.Ա.-ն, Ն.Ա-ն, Ր.Ա.-ն Մ.Յ.-ն,Ս.Մ.-ն, Հ.Ա.-ն շանտաժի էին ենթարկել ադրբեջանցի այլ ուսանողների, որոնք նոր էին եկել Թուրքիա ուսման նպատակով:

Ձերբակալվածները մի անգամ ներխուժել են իրենց հայրենակիցներից մեկի տունը և կողոպտել այն:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: