Թուրքիայում «Իսլամական պետության» 38 ներկայացուցիչ է ձերբակալվել

Dec 28, 2017 Comments Off on Թուրքիայում «Իսլամական պետության» 38 ներկայացուցիչ է ձերբակալվել

Թուրքական ոստիկանությունը Բուրսա նահանգի Յըլդըրըմ, Օսմանգազի և Ինեգյոլ շրջաններում գտնվող 11 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 38 անձի, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

38 անձինք էլ Սիրիայի քաղաքացիներ են եղել

Իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են կրիչներ և այլ թվային նյութեր, որոնք ապացուցում են ձերբակալվածների՝ ԻՊ-ի հետ կապ ունենալու հանգամանքը:

Ոստիկանությանը հայտնի դարձած տվյալների համաձայն` խումբը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել ամանորյա տոներին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: