«Մենք Չեմպիոնների լիգայի ֆավորիտնե՞րն ենք. իսկ որտե՞ղ է խաղում Մեսսին». Գվարդիոլա

Dec 28, 2017 Comments Off on «Մենք Չեմպիոնների լիգայի ֆավորիտնե՞րն ենք. իսկ որտե՞ղ է խաղում Մեսսին». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմը համարվում է ֆավորիտ Չեմպիոնների լիգայում: 

«Մենք Չեմպիոնների լիգայի ֆավորիտնե՞րն ենք: Իսկ որտե՞ղ է խաղում Մեսսին: Ա՛յ, հենց այդ թիմն էլ հանդիսանում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կխաղա շվեյցարական «Բազելի» հետ, իսկ «Բարսելոնան» կհանդիպի Լոնդոնի «Չելսիին»:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: