Տարվա՝ հիացմունքի արժանի մարդիկ.ովքեր են նրանք

Dec 28, 2017 Comments Off on Տարվա՝ հիացմունքի արժանի մարդիկ.ովքեր են նրանք
 Գելլապի ինստիտուտի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքներով  ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացիների կողմից ճանաչվել է 2017 թվականի ամենապատվարժան տղամարդը, կանանց մեջ այդ անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Օբաման առաջատարի դիրքը «նվաճում» է արդեն տասներորդ անգամ, երկրորդ տեղում գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, երրորդում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Քլինթոնն առաջատարի դիրքն զբաղեցնում է 16-րդ տարին անընդմեջ: Նրան հաջորդում է երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբաման:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: