600 մարդու անուն՝Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցանկում

Dec 28, 2017 Comments Off on 600 մարդու անուն՝Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցանկում

«Ընթացիկ տարում առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց «սեւ ցուցակը» թարմացվել է:Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցանկում 600 մարդու անուն է: Այս տարի այդ ցուցակից իրենց անունները հեռացնելու խնդրանքով դիմել է մոտ տասը մարդ: Նրանցից որոշների անունները հանվել են այդ ցուցակից, մյուսների դիմումները դեռ քննվում են»,- Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը:

Թուրքիայի քաղաքացիների`4 մտավորականների դեմ Արցախ այցելելուց հետո Ադրբեջանում սկված քրեական հետապնդման հարցի մասին նա ասել է,որ  Ադրբեջանի իրավապահները թուրքական կողմի հետ շարունակում են մշակել հարցը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: