Սանկտ Պետերբուրգի խանութում տեղի ունեցածը ահաբեկչություն էր. Պուտին

Dec 28, 2017 Comments Off on Սանկտ Պետերբուրգի խանութում տեղի ունեցածը ահաբեկչություն էր. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Այս մասին նա պատմել է Սիրիայում հատուկ գործողություններին մասնակցած զինվորականների պարգեւատրման արարողության ժամանակ, հաղորդում է  «Մեդուզա»-ն:«Դուք գիտեք, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում կատարվել է ահաբեկչական գործողություն: Իսկ բոլորովին վերջերս Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ահաբեկչության եւս մեկ փորձ է կասեցրել: Իսկ ինչ կլիներ, եթե ահա այդ հազարավոր ահաբեկիչներից, որոնց մասին ես այժմ ասացի, հարյուրավորները վերադառնային մեզ մոտ, վերադառնային հմտացած, զինված, լավ պատրաստված»,- ասել է Պուտինը,տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: