Ինչու են արգելափակվել Ռամզան Կադիրովի էջերը. «Ֆեյսբուք»-ը ներկայացրել է պատճառը

Dec 28, 2017 Comments Off on Ինչու են արգելափակվել Ռամզան Կադիրովի էջերը. «Ֆեյսբուք»-ը ներկայացրել է պատճառը

«Ֆեյսբուք» սոցիալական կայքի ղեկավարությունը հայտնել է, որ արգելափակել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի էջերը՝ ԱՄՆ արդարադատության սև ցուցակում հայտնվելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այդ էջերը պատկանում էին անձի, ով ներառված է ԱՄՆ-ում արգելված անձանց ցուցակում և որի վրա տարածվում են ԱՄՆ-ի առևտրատնտեսական պատժամիջոցները: Դրա հետ կապված «Ֆեյսբուք»-ը կատարում է իր իրավական պարտավորությունները՝ այդ անձի էջերն արգելափակելու միջոցով»,- ասված է սոցիալական ցանցի տարածած հայտարարության մեջ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: