Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գտավ իր գնորդին. որքանով վաճառվեց

Dec 28, 2017 Comments Off on Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գտավ իր գնորդին. որքանով վաճառվեց

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը գտավ իր գնորդին: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հայտնել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նշված ավտոմեքենան մի քանի անգամ հանել է վաճառքի: Նշենք, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կայացել է այսօր: Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով: Իսկ այսօր մեկնարկային գինը կազմել է 5 մլն 570 հազար 560 դրամ: Հետաքրքիր է, թե ինչու պետությունն այդ ավտոմեքենան չպահեց իրեն` հետագայում այն որպես թանգարանային նմուշ օգտագործելու համար:

armlur.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: