Արտառոց դեպք. Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ է հայտնվել. դեպքի վայր են ժամանել փրկարարներ(լուսանկարներ)

Dec 28, 2017 Comments Off on Արտառոց դեպք. Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ է հայտնվել. դեպքի վայր են ժամանել փրկարարներ(լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 06։00-ի սահմաններում ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա և ձիերին անվտանգ վայր տեղափոխելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։

Այս պահին ոստիկանները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը։ Ձիերից երկուսին պարանով էլեկտրասյունից կապել են քաղաքացիները, մինչև կժամանեին փրկարարները։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: