Կվիրիկաշվիլին ցույց տվեց սկանդալային արձագանքը

Dec 28, 2017 Comments Off on Կվիրիկաշվիլին ցույց տվեց սկանդալային արձագանքը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռոկիի թունելով այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից: Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով:

Շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը պետք է հրապարակվի, որպեսզի հասարակությունը դադարի մեղադրել Վրաստանի իշխանություններին մութ գործարքների մեջ: Հասարակ քաղաքացուն դժվար է բացատրել բոլոր դետալները: Հայտարարելով դա՝ Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Վերին Լարսի ճանապարհին ֆորսմաժորային իրավիճակում այլընտրանք կարող է դառնալ Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհը (Ռոկիի թունելով):

Ըստ Ցինցաձեի` Կվիրիկաշվիլիին մեղադրում են Ռուսաստանի հետ գործարքների մեջ, ռուսական շահերին ծառայելու մեջ: «Մեղադրում են, քանի դեռ կարևոր հարցերի շուրջ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսությունը դրական ճանապարհով չի ընթացել: Իսկ կառուցողական երկխոսություն կարևոր հարցերի շուրջ գոյություն չունի, ինչպես կարող է հարակից հարցերի շուրջ համաձայնություն լինել: Ռուսաստանի համար ձեռնտու է փակել ընդհանրապես նախկին բոլոր թեմաները և հարաբերությունները վերսկսելու փորձեր անել հենց այս կետից՝ ստիպելով Վրաստանին ընդունել 2008-ի պատերազմի արդյունքները, բայց Վրաստանը դա չի անի»,- ասել է Ցինցաձեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: