«Փուռը» կտան. ՀՅԴ-ին ընդդիմություն են ուղարկում

Dec 28, 2017 Comments Off on «Փուռը» կտան. ՀՅԴ-ին ընդդիմություն են ուղարկում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական անգամ իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն, և իշխանական կոալիցիայում նրա տեղը կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքը:

ՀՅԴ-ին ընդդիմություն ուղարկելու նպատակը այդ կուսակցության ինքնության պահպանումն է: Վերջին տարիներին ՀՅԴ-ն այնքան անդեմ էր դարձել ու նույնականացել ՀՀԿ-ի հետ, որ այլևս դժվար էր մտածել, որ նման կուսակցություն ընդհանրապես գոյություն ունի:

Չնայած այս նոր դերը շատ դաշնակցականների սրտով չէ, բայց իշխանությունը չի թողնի, որ վիտամինների պակասը տանջի 128-ամյա կուսակցությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: