Թշնամիները՝ կողք կողքի. Սերժ Սարգսյանի մեսիջը

Dec 28, 2017 Comments Off on Թշնամիները՝ կողք կողքի. Սերժ Սարգսյանի մեսիջը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը շատերին շոկային վիճակի է մատնել:

Գրեթե իրար կողքի են նստել վաղեմի անհաշտ մրցակիցներ, եթե ոչ թշնամիներ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ճիշտ է, նրանց միջև նստած է եղել մեկ այլ սպորտային միության՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Հենց նրա նախաձեռնությամբ է, որ Մարզահամերգային համալիրում անցկացվել է Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգևատրման և մեծարման միջոցառումը, որի մեսիջն այն է, որ հակամարտությունների և թշնամության ժամանակն այլևս ավարտված է, և ինքը սահմանում է խաղի նոր, բոլորովին այլ կանոններ:

Եթե նախագահ Սարգսյանին հաջողվել է կողք կողքի նստեցնել Ծառուկյանին և Հայրապետյանին, կարելի է չկասկածել, որ առաջիկայում իրար կողքի են նստելու այլ անհաշտ հակառակորդներ ևս, այդ թվում և՝ քաղաքական: Երևի սա նկատի ուներ Սարգսյանը անցյալ տարվա օգոստոսին խոսելով ազգային համաձայնության իշխանության ձևավորման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: