«Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

Dec 28, 2017 Comments Off on «Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

«Առավոտ» թերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:

Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: