Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի ճարահատյալ քայլը

Dec 29, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի ճարահատյալ քայլը

Հարկային  նոր օրենսգրքոով նախատեսված շահաբաժինների հարկման դրույթը, որով, հիշեցնենք, նախատեսվում է բիզնեսից ստացված զուտ շահույթից լրացուցիչ 5 տոկոս շահաբաժին հարկել,    իշխանության կողմից ճարահայտյալ քայլ է եղել: Այս խոստովանությունն արել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ 168.am-ին տված հարցազրույցում:

 Բիզնես շրջանակներում, ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ուժի մեջ մտնող  Հարկային  նոր օրենսգրքի այս դրույթը դժգոհություն  է հարուցել: «Ընդհանրապես, Հարկային և Մաքսային օրենսգրքերը, որ մենք ընդունել էինք, մեկ անգամ էլ եմ ուզում ձևակարպել՝ տրամաբանական են և կյանքի կոչվելու իրավունք ունեն: Բայց մենք հասկանում ենք, որ այնտեղ կան դժգոհություններ, և օբյեկտիվ դժգոհություններ, մանավանդ՝ սպիտակ դաշտում աշխատող մարդկանց համար, բարձր աշխատավարձ ստացող մարդկանց համար, որ՝ դուք չեք խրախուսում սպիտակ դաշտում աշխատելը, պատժում եք մեզ: Մենք նաև բացատրել ենք, թե որն է տրամաբանությունը, որովհետև այն բազան, որը մենք ունեինք, դրա վրա պետք է կառուցեինք նոր հարկային, մաքսային ցանց, որի պարագայում կարողանանք սպասարկել այն վարկերը և այն ֆինանսական պարտավորությունները, որ ունեինք: Եվ դա ինչ-որ առումով ոչ թե անտրամաբանական լուծում էր, ճարահատյալ լուծում էր, երբ մենք բիզնեսի բեռը բարձրացնում էինք:

Սա նշանակո՞ւմ է, որ մենք երբևէ չենք անդրադառնալու Հարկային և Մաքսային օրենսգրքերին, և մանավանդ՝ այն դիվիդենտների մասը, որը դուք ասում եք, ո՛չ: Բայց դա մի պրոցես է, որ մենք 2018 թվականին էլ ենք որպես նշաձող դրել մեր առջև, հարկային, մաքսային մարմինների առջև. համարյա 100 միլիարդի չափով ավելացրել ենք հավաքագրման խնդիրը, և այս կարգապահությունից, տնտեսական ակտիվությունից՝ շուկան ոնց է արձագանքելու, մենք նույնպես նայելու ենք: Մենք շատ տրամադրված ենք, որպեսզի Հայաստանում ձևավորվի այնպիսի բիզնես միջավայր, որ բիզնես անելը հեշտ լինի, բիզնես անողի համար մաքսիմալ կոմֆորտ լինի, բիզնեսմենն իրեն ապահով և անվտագ զգա, որ մեր ներքին ներդրողը ոգևորվի և իր հետ բազմաթիվ այլ ներդրողներ բերի»,- շահաբաժինների հարկման մասին հարցին ի պատասխան` ասել է Կարեն Կարապետյանը:

Սա թերևս Կարեն Կարապետյանի բացառիկ անկեղծ խոստովանությունն է: Փաստորեն, արտաքին պարտքի սպասարկման համար այլ ելք չի մնացել, քան նոր հարկատասակ մտցնել: Կարեն Կարապետյանի այս խոսքերը լսելուց հետո որևէ արտաքին ներդնող Հայաստանում գործ դնելու ցանկություն հազիվ թե ունենա: Փաստացի  հունվարի մեկից նոր հարկատեսակ է մտցվում է, որի հետևանքով գործարարը շահութահարկ, ավելացված արժեքի հարկ,  շրջանառության հարկ, սոցվճար, բանակի 1000 դրամ՝ մի խոսքով հնարավոր բոլոր հարկերը վճարելուց հետո իր ստացած զուտ շահույթից պետք է ևս լրացուցիչ 5 տոկոս վճարի պետությանը: Ճիշտ է, կառավարությունը ժամանակ առ ժամանակ տարբեր ներդրողների հարկային արտոնություններ է տալիս՝  կառավարության անհատական որոշումներով, սակայն որևէ նորմալ գործարարի այդ մոտեցումը չի կարող հրապուրել: Որևէ գործարարի  նկատմամբ ցուցաբերված հատուկ վերաբերմունքը, տվյալ դեպքում հարկային արտոնության տրամադրումը ինքնին կոռուպցիան ռիսկ է ենթադրում:Գործարարը մի անգամ կարող է հաջողությամբ գլուխ բերել կառավարությունից հարկային արտոնություն կորզելու որոշումը, մեկ այլ ամգամ նույն բանը նրան չի հաջողվի: Ի վերջո այդ կարգի որոշումները կախված են նաև գործարարի՝ կառավարության հետ ունեցած հարաբերություններից, իսկ Հայաստանն այն եկրին է, որտեղ և՛  վարչապետը և՛ նախարարները ցանկացած պահի կարող են պաշտոնանկ արվել: Գործարարը բիզնես պլանի հիմքում չի կարող դնել կառավարությունից ակնկալվող մեկանգամյա արտոնությունը,  նա հիմքում դնում է հարկային մուծումների չափը, որոնք Հայաստանում չափազանց վանող են՝ առանց այդ էլ բարձր է եկամատահարկը, իսկ  հունվարից էլ նոր հարկատեսակ:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: