Մոսկվայում թալանել են Ռամզան Կադիրովի օգնականին

Dec 27, 2017 1 Comment

«Մոսկվա» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում  Լենինգրադյան պողոտայում թալանել են Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի օգնական, 49-ամյա Հասան Կադիրովին։  Տուլայի մարզի 51-ամյա բնակիչը կոտրել է Հ. Կադիրովին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել iPhone 6 տեսակի բջջային հեռախոս, IPad և գումար։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 650 հազար ռուբլի։ Գողին հայտնաբերել են առավոտ վաղ:Նա արդեն խոստովանել է կատարած հանցանքը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային

Մեկ անդրադարձ “Մոսկվայում թալանել են Ռամզան Կադիրովի օգնականին” հրապարակմանը

  1. Աննա says:

    Գողեր չը կան: Կան ռուսական լրտսեներ, որոնց բռնությունների շնորհիվ, մի անմեղ մարդ, հավանաբար, վաղը Գուլագի հերթական «վարձակալը» կը դառնա:
    Հարգանքներս