3 տասնյակից ավելի կեղծ համարանիշներ ոչնչացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Dec 27, 2017 Comments Off on 3 տասնյակից ավելի կեղծ համարանիշներ ոչնչացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ Ճանապարհային Ոստիկանությունում հերթական անգամ ոչնչացվեցին ՃՈ աշխատակիցների կողմից հանրապետությունում հայտնաբերված օրինախախտ վարորդների կողմից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված 3 տասնյակից ավելի կեղծ վրացական, ռուսական, եվրոպական, դիվանագիտական, տրանզիտ համարանիշներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ գործողություններ այս տարի մի քանի անգամ կատարել է Ճանապարհային Ոստիկանությունն ու ամեն անգամ վարորդներին հորդորել է, որպեսզի նման արարք չկատարեն, հակառակ դեպքում օրինախախտները հայտնաբերվելուց հետո ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով խոշոր չափի գումար, ավտոմեքենաերն էլ տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, իսկ կեղծ համարանիշներն էլ դառնալու են աղացի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերված համարանիշները հիմնականում տեղադրված են եղել Bentley, Porsche Cayenne, Mercedes G500, BMW X5, BMW X6 մակնիշի ավտոմեքենաների վրա ու հիմնականում վարորդները եղել են «ոսկե երիտասարդներ»՝ ամեն մեկը՝ մի պապայի բալա, սակայն այս դեպքում նրանց չեն կարողացել փրկեն իրենց պապաները, քեռիները։ Նմանատիպ աշխատանքները ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ շարունակական բնույթ են կրելու, և աշխատանքների հսկողոթյունը ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ դրվել է ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանի վրա, ում հանձնարարությամբ էլ Երևանում աշխատանքները ղեկավարում է Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը, մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: