Վիճաբանություն Բաբաջանյան փողոցում

Dec 27, 2017 Comments Off on Վիճաբանություն Բաբաջանյան փողոցում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ վիճաբանություն է: Նույն օրը հիվանդանոցից ոստիկանութան Մալաթիայի բաժին հաղորդումներ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ն և «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ` 1982 թ. ծնված Ավետ Ա.-ն: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ: Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ավետ և Ահարոն Ա.-երին մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: