Հայկական կրքեր՝THT-ում

Dec 27, 2017 Comments Off on Հայկական կրքեր՝THT-ում

Ռուսական  լրատվամիջոցները հայտնում են,որ  տեղական «Պառնաս Մեդիա» ընկերությունը, որը պատկանում է «Գազպրոմ Մեդիա» հոլդինգին, դարձել է Comedy Club Production-ի միակ տերը:

Լինելով THT  ալիքի կոնտենտի հիմնական մատակարարը (այդ թվում` Comedy Club, Comedy Woman, «Տանցի», «Ինտերնի» և այլն)` ստուդիան Ռուսաստանում հեռուստատեսության համար ամենաթանկ կոնտենտ արտադրողն է,որը երկու տարի առաջ ստուդիան 16.7 միլիարդ ռուբլի է գնահատվել։

Մինչ այդ «Գազպրոմ Մեդիային» է պատկանել Comedy Club Production-ի 74.99 տոկոսը, մնացածը պատկանել է TCT Production Ltd-ին։ Հոլդինգը ստուդիայի հիմնական տերն է դարձել դեռ 2011թ-ի դեկտեմբերին։

Comedy Woman-ի հիմնադիրը և հեղինակը դերասանուհի, պրոդյուսեր, վրացահայ Նատալյա Եպրիկյանն է։

Մեդիամագնատ և THT-ի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը հայտնել էր, որ հեռուստաալիքը կհրաժարվի արտասահմանյան ֆիլմերից և նոյեմբերի 20-ից լիովին կանցնի ռուսական կոնտենտի։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: