2018 թվականը՝ Ադրբեջանին պատժելու տարի

Dec 27, 2017 Comments Off on 2018 թվականը՝ Ադրբեջանին պատժելու տարի

Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը գալիք 2018 թվականը հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հայ ընկերներս հրեական անեկդոտը ժամանակակից տեսքի են բերել. «Լապշինը սիրում էր Ադրբեջանը և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսության հարցում էր: Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը պառկի իրենց հողում, իսկ Լապշինը ցանկանում էր, որ հենց նրանք այդտեղ պառկեն»: Սակայն ես իմ հայ ընկերներին ուղղեցի՝ ասելով, որ ինձ համար բավական կլինի Ստրասբուրգի դատարանի միջոցով գումար ստանալ Ադրբեջանից, իսկ հողը նրանք իրենք իրենց արդեն դրել են:

2018 թվականը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի»,- նշել է Լապշինը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: