Ահազանգ․ շուկայում հայտնվել է թուրքական արտադրության բանջարեղեն (լուսանկարներ)

Dec 27, 2017 Comments Off on Ահազանգ․ շուկայում հայտնվել է թուրքական արտադրության բանջարեղեն (լուսանկարներ)

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, որը գյուղացիների շրջանում առավել տարածված է Մեյմանդար անունով, գյուղմթերքի մեծածախ շուկա է գործում։ Հանրապետության գյուղմթերքի մեծածախ առևտուրը հիմնականում այնտեղ է կատարվում։ Ամանորին ընդառաջ Մեյմանդարի շուկայում են հայտնվել նաև թուրքական լոլիկ ու վարունգ, որը մեր՝ տեսքի զոհ հասարակության շրջանում մեծ պահանջարկ է վայելու՝ ի տարբերություն առողջ, բայց տեսքով մի փոքր զիջող տեղականին։

Վարչապետը թե՛ քարոզարշավի, թե՛ դրանից հետո գյուղացիների ու ձեռնարկատերերի հետ ունեցած զրույցների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ պետք է ջերմոցներ կառուցել, զարկ տալ տեղական գյուղատնտեսությանը, բայց արի ու տես, որ առևտրի թեժ սեզոնին, երբ գյուղացին պետք է իրացնի իր կառուցած ջերմոցներում աճեցրած բանջարեղենը, չգիտես ինչ մեթոդներով շուկայում են հայտնվում թուրքական արտադրության անորակ աղբը։

Հարց է առաջանում, թե ինչպես և ում թույլտվությամբ են թուրքական բանջարեղենով բեռնված մեքենաները հատում սահմանը, մաքսազերծում անցնում, շատ դեպքերում էլ հայկական արկղերի մեջ տեղավորած վաճառում թուրքական բանջարեղենը։ Ստացվում է, որ ադրբեջանական խնձորից ու կոնֆետից դասեր չքաղեցինք, ու վարչապետի խորհրդին հետևած գյուղացին ու արտադրողն այսօր փաստի առաջ է կանգնած՝ չկարողանալով իրացնել տեղական արտադրանքը։

Կոչ եմ անում պարոն Կարապետյանին ու պատասխանատու մարմիններին հետևողական լինել ու այս օրերին կանխել թուրքական անորակ ապրանքի ու պտուղ-բանջարեղենի ներկրում հանրապետություն։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: