ՀՀԿ-ում կա 1 լիդեր եւ Կարեն Կարապետյանի, եւ Վիգեն Սարգսյանի համար. Շարմազանով

Dec 27, 2017 Comments Off on ՀՀԿ-ում կա 1 լիդեր եւ Կարեն Կարապետյանի, եւ Վիգեն Սարգսյանի համար. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունում կա 1 լիդեր. եւ Կարեն Կարապետյանի, եւ Տարոն Մարգարյանի, եւ Վիգեն Սարգսյանի համար մեր լիդերը Սերժ Սարգսյանն է,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն:

«2018-ը կգա, բարին հետը: ՀՀ նախագահը «Արմենիա» ՀԸ տված իր հարցազրույցում բոլոր հարցերին ուղիղ պատասխան է տվել, նա շատ ծավալուն խոսել է բոլոր մարտահրավերների մասին, ի՞նչ է լինելու՝ ՀՀԿ-ն Դաշնակցության հետ կառավարելու է մինչև 2022 թվականը», – ասաց Է. Շարմազանովը:

Նա նշեց, որ կուսակցությունում դեռ չեն քննարկել վարչապետի թեկնածուի հարցը:

Հարցին՝ ինքն ուզո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, որ ուզելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն ընդգծեց. «ՀՀ գործող քաղաքական գործիչներըից ես չեմ ճանաչում 2-րդ գործիչ, ոը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին ու անվտանգային մարտահրավերների դիմակայումն ու արդյունավետ լուծումներ տալը, քան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»:

Համաձայն է արդյոք ՀՀԿ խոսնակը, որ անփոխարինելի մարդիկ չկան, նա արձագանքեց. «Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ, ինձ համար Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն անփոխարինելի է»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարն է Սերժ Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: