Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes Actros-ը, Opel-ը և Нива-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 27, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes Actros-ը, Opel-ը և Нива-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ Թումանյան քաղաքի վարչական տարածքում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Վասիլի Մամիաշվիլիի վարած Mercedes Actros 2548 մակնիշի SS 931 GG համարանիշի, Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վրեժ Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ՕQ 603 համարանիշի և Լոռու մարզի Թումանյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Պողոսյանի վարած Opel մակնիշի 30 UL 115 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի և վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի վայր են ժամանել նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ВАЗ 2121-ի գազի բալոնի փականը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: