Ս-400-ի մատակարարման պարտավորագրի 55 տոկոսը ռուսական վարկով

Dec 27, 2017 Comments Off on Ս-400-ի մատակարարման պարտավորագրի 55 տոկոսը ռուսական վարկով

Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտնել է,որ  Ռուսաստանը վարկ կտրամադրի Թուրքիային, որը կկազմի այդ երկրին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագրի կեսից ավելին:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարություններն արդեն ավարտել են բանակցությունները, մնացել է հաստատել ամփոփիչ փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ պարտավորագրի ընդհանուր գումարի 45 տոկոսը նրանք մուծում են որպես կանխավճար, 55 տոկոսը ռուսական վարկային միջոցներն են:Առաջին մատակարարումները պլանավորում ենք սկսել 2020 թվականի մարտին »,- ասել է Չեմեզովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ չորս դիվիզիոն Ս-400 համալիրների գնման պարտավորագրի արժեքը կազմում Է 2,5 մլրդ դոլար, ասել է նա:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: