Տիգրան Մուկուչյանը` ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու լուրերի մասին

Dec 27, 2017 Comments Off on Տիգրան Մուկուչյանը` ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու լուրերի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին, ասել է. «Եթե իրականում առկա են փաստեր, պետք է այդ մասին պատշաճ դիմեն իրավապահներին»: Իսկ դիտարկմանը, թե ընտրակաշառքի մասին լուրն ապացուցելը դժվար է, որովհետև այստեղ երկուստեք են շահագրգռված, և այդ գումարը վերցնողը չի դժգոհի, չի հայտնի կատարվածի մասին իրավապահներին, ԿԸՀ նախագահը հակադարձել է. «Ես Ձեզ հակառակ հարցը տամ` երկուստեք շահագրգռվածության դեպքում որտեղի՞ց են լինում նման հայտարարություններ, բարձրաձայնումներ»:

Ըստ նրա` ընտրական գործընթացում այս կամ այն երևույթի մասին հայտարարությունները հաճախ հիմնված են լինում «անհասկանալի, չբացահայտված, չբարձրաձայնվող աղբյուրների վրա»: Մուկուչյանը նաև նշել է. «ԿԸՀ-ն առանձին հայտարարությունների հետ կապված դիրքորոշում դրսևորեց, որոշ դեպքերում նախազգուշացումներ կիրառեց, բայց անհասկանալի էր, որ այդ դեպքերում նույն քաղաքացիների կողմից թիրախավորվում էին հենց ԿԸՀ գործողությունները, այնինչ` պետք է լիներ հակառակը»»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: