Սև ամպեր՝ Իշխան Կարապետյանի գլխին. ՍԱՊԾ-ում լուրջ կոնֆլիկտ է հասունացել

Dec 27, 2017 Comments Off on Սև ամպեր՝ Իշխան Կարապետյանի գլխին. ՍԱՊԾ-ում լուրջ կոնֆլիկտ է հասունացել

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլևս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի և Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպություն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպանության նախարարությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: