Նախարարությունը լցրել է քաղաքացիների համբերության բաժակը. բանը հասել է հայհոյանքների ու քրգործի

Dec 27, 2017 Comments Off on Նախարարությունը լցրել է քաղաքացիների համբերության բաժակը. բանը հասել է հայհոյանքների ու քրգործի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես լցրել է քաղաքացիների համբերության բաժակը` ստիպելով մարդկանց անգամ անհարգալից պահվածք դրսևորել այդ կառույցի աշխատակիցների նկատմամբ:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա մայիսին քաղաքացի Սամվել Նահապետյանը գնացել է կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նախարարությունը: Չբավարարվելով նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի տված պատասխանով` Նահապետյանը վիճաբանել է, այնուհետև պատռել ձեռքում եղած թղթերն ու նետել նրա երեսին:

Դրանից հետո քրեական գործ է հարուցվել Նահապետյանի նկատմամբ խուլիգանության համար, ավելին` նրան վերագրվում է հետևյալը. «Շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին»: Միայն թե, նկատենք, քաղաքացուն առաջադրված մեղադրանքն առավել քան ուռճացված է, քանի որ դժվար է պատկերացնել մոտ 1.5 ժամ շարունակ հայհոյելը, և եթե անգամ այդպես էր, ինչո՞ւ ոստիկանությունը նրան դուրս չի հրավիրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: