Պաշտոն է տվել

Dec 27, 2017 Comments Off on Պաշտոն է տվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապարանի նորընտիր համայնքապետ, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը որոշել է անգործ չթողնել նախկին երկարամյա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին՝ նրան նշանակելով համայնքի ղեկավարի տեղակալ: Նորընտիր ՀՀԿ-ական համայնքապետն Ապարանը կարգի բերելու համար մեծ թափով լծվել է գործի: Արդեն հայտնել ենք, որ այս օրերին նա իր միջոցներով մեծ թափով վերանորոգում է համայնքապետարանի վարչական շենքը և մտադիր է «գալ տարի» աշխատանքի գնալ «ռեմոնտ» արած շենքում:

Տեղական իշխանությունը որոշել է նաև համայնքի հոգսերը հոգալու համար ակտիվացնել Ապարան քաղաքի զարգացման հիմնադրամի գործունեությունը՝ հանրությանը հիշեցնելով դրա գոյության մասին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Գոռ Աբրահամյանն է: Ուշագրավ է, որ 2014-ին ստեղծված հիմնադրամը, դատելով համապատասխան հաշվետվություններից, այս ընթացքում չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել: Ըստ համայնքապետարանի կայքում տեղադրված տեղեկանքի՝ արդեն իսկ մի քանի «թեթև» նվիրատվություններ են կատարվել հիմնադրամին: Ապարանի համայնքապետարանը, օրինակ, փոխանցել է 35 հազար դրամ: Ամենախոշոր հանգանակությունն այս պահի դրությամբ կազմում է 50 հազար դրամ:

Նկատենք, որ Ապարանում ևս ժամանակը մի քանի օրով առաջ է ընկել, և, դատելով հիշյալ կայքից, այժմ այդտեղ 2018 թ. հունվարի 1-ն է»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: