Համայն Ռուսիո պատրիարքը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է շքանշանով

Dec 27, 2017 Comments Off on Համայն Ռուսիո պատրիարքը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է շքանշանով

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի ֆոնդի նախագահ Մեհրիբան Ալիևան Մոսկվայում պարգևատրվել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով: Այս մասին հայտնել է «АПА» գործակալությունը:

Շքանշանը շնորհվել է Մեհրիբան Ալիևային Ռուս ուղղափառ եկեղեցուն ցույց տված օգնության, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամությանը նպաստելու համար:

Շքանշանը հանձնել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: