Americana on Brand. Էլիտան ամանորյա հանգիստը կանցկացնի Ամերիկանայում

Dec 27, 2017 Comments Off on Americana on Brand. Էլիտան ամանորյա հանգիստը կանցկացնի Ամերիկանայում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ պաշտոնյաների և հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է։ Այս տարի ևս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել: Դրանց նվազագույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղներինը՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը ևս իրենցն է:

Կարևոր է նաև, որ այդ մարդիկ Հայաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գումարների արտահոսքը կանխելու և դրանք Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենաների վարձակալության, շոփինգի և նման մանր-մունր այլ բաների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: