«Մեսսիեր 53 հոթել Երևան»-ը վաճառվել է. Ով է գնել 10 միլիոն դոլարանոց շքեղ հյուրանոցը

Dec 27, 2017 Comments Off on «Մեսսիեր 53 հոթել Երևան»-ը վաճառվել է. Ով է գնել 10 միլիոն դոլարանոց շքեղ հյուրանոցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել «Մեսսիեր 53 հոթել Երևան» (Խանջյան փողոցին հարակից «Ջոս» ռեստորանային համալիրի հարևանությամբ) նորերս կառուցված, ընդամենը երկու ամիս գործող հինգաստղանի բավականին շքեղ հյուրանոցի վաճառքը:

Իրական գնորդները չեն բացահայտվում (տալիս են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նրա երբեմնի շտաբի պետ Հարություն Փամբուկյանի անունները)։ Գործարքի գինը, ըստ լավատեղյակների, կազմել է մոտ 10 միլիոն դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: