Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու 02-ը, որն էլ բախվել է նաև կայանված KIA-ի

Dec 27, 2017 Comments Off on Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու 02-ը, որն էլ բախվել է նաև կայանված KIA-ի

Դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Սարյան փողոցում՝ թիվ 30 շենքի դիմաց, բախվել են BMW մակնիշի 34 TR 592 համարանիշի, ВАЗ 2102 մակնիշի 35 NZ 140 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինն էլ բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված KIA մակնիշի 17 LN 007 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: