Աննախադեպ առաջարկ՝ Հնդկաստանից

Dec 26, 2017 Comments Off on Աննախադեպ առաջարկ՝ Հնդկաստանից

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ մի շարք հեղինակավոր հնդիկ սոմելյեների, գինու գնորդների և խմբագիրների համար կազմակերպել է հայկական գինիների ներկայացման եռօրյա միջոցառումներ: Միջոցառումների շարքը մեկնարկել է միջազգային ճանաչում վայելող «Սոմելյե Ինդիա» ամսագրի խմբագրությունում:Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել է հայկական գինու պատմությունը, ավանդույթները, գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, հիմնադրամի գործունեությունը՝ տեղական գինիների արտահանման ծավալների ավելացման և աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես հայկական գինիների արտահանման տեսանկյունից՝ ընդգծելով, որ թեև շուկան բավականին բարդ է, սակայն հայկական գինիների՝ շուկա մուտք գործելու հնարավորությունը մեծ է:

Հաջորդիվ Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է քննարկում և համտես Հնդկաստան գինի արտահանող և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար:Հրավիրյալ մասնագետները, որոնց շարքում են «AccorHotels» հյուրանոցների ցանցի, «Fermentras» գինու և ալկոհոլային խմիչքների մարկետինգային և խորհրդատվական կազմակերպության, «TABUNI GVINO» խոշոր ներմուծող ընկերության ներկայացուցիչները, Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն և փորձագետ Սուբհաշ Արորան և այլք, բարձր են գնահատել հայկական գինիներն ու նշել, որ հնդկական շուկան բաց է որակյալ, հարուստ համահոտային փնջով հագեցած, հնագույն պատմություն ու ավանդույթներ ունեցող հայկական գինիների համար: Այցի երրորդ օրը հիմնադրամի ներկայացուցիչը Դելիի մի քանի լավագույն ռեստորաններում հանդիպումներ է ունեցել ռեստորանների սոմելյեների հետ, քննարկել հիմնական այցելուների առաջնային նախասիրությունները և հայկական գինիների համապատասխանությունn այդ նախասիրություններին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: