Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին դատի է տվել

Dec 26, 2017 Comments Off on Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին դատի է տվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական»կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Վերջինս հրապարակային վիրավորանք էր հասցրել ընդդիմադիր կուսակցապետին:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝Քըլըչդարօղլուն Էրդողանից պահանջել է բարոյական վնասի փոխհատուցում:Դատական գործում որպես Քըլըչդարօղլուի իրավապաշտպան հանդես է գալիս Ջելալ Չելիքը:
Աղբյուրը նշում է, որ Էրդողանը դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Յալովա քաղաքում իշխող«Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ժողովում ելույթի ժամանակ Քըլըչդարօղլուի վերաբերյալ մասնավորապես ասել էր.
«Բթամիթ, գյուլենական, խաբեբա, գլխավոր դավաճան»:
Աղբյուրը` Ermenihaber.am
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: