Ստեփանավանում բախվել են ВАЗ 2106-ն ու Mercedes-ը. 9-ամյա դպրոցականը տեղափոխվել է պոլիկլինիկա

Dec 26, 2017 Comments Off on Ստեփանավանում բախվել են ВАЗ 2106-ն ու Mercedes-ը. 9-ամյա դպրոցականը տեղափոխվել է պոլիկլինիկա

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան և Մ. Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Վահեն Սախլյանի վարած Mercedes մակնիշի 34 DQ 655 համարանիշի և 52-ին Մարտուն Մեսրոպյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CZ 141 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes -ի ուղևորուհի, Ստեփանավանի բնակիչ, 9-ամյա Սիրարբի Սախլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի պոլիկլինիկա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Սախլյանը սովորում է Ստեփանավանի թիվ 2 դպորցի 4-րդ դասարանում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: