Վրաստանում ահաբեկչության փորձի մեջ կասկածվող անձը ՌԴ քաղաքացի է

Dec 26, 2017 Comments Off on Վրաստանում ահաբեկչության փորձի մեջ կասկածվող անձը ՌԴ քաղաքացի է

Վրաստանի պետական պաշտպանության ծառայությունը հայտնել է‚ որ Թբիլիսիում նոյեմբերի 22-ի գործողությունների ընցաքում լիկվիդացված անձը ձերբակալվել է. նա ՌԴ քաղաքացի է և որոնվում է Ինտերպոլի կողմից‚ հայտնում է РИА Новости-ն:

Հակատեռորիստական գործողությունը տեղի է ունեցել Թբիլիսիում նոյեմբերի 22-ին: Երեք ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք լիկվիդացվել են‚ մեկը՝ ձերբակալվել է: Հատուկ գործողությունը ձգվել է 20 ժամ:

Նշված է‚ որ լիկվիդացված անձանց ցանկում է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը՝ Ահմեդ Չաթաևը: Նա ինքնասպան է եղել այն բնակարանում‚ որտեղ տեղի էին ունեցել հատուկ գործողությունները:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: