«Ծառուկյան դաշինքը որևէ պաշտոնի համար չի գնա համատեղ կառավարման». Տիգրան Ուրիխանյան (video)

Dec 27, 2017 Comments Off on «Ծառուկյան դաշինքը որևէ պաշտոնի համար չի գնա համատեղ կառավարման». Տիգրան Ուրիխանյան (video)

«Քաղաքական առումով՝ տարին առանձնացավ յուրահատուկ ընտրություննե­րով, բացի այդ որևէ ուշագրավ բան չեմ նկատել»,- «Հայելի» ակումբի այսօրվա ասու­լի­սում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  մամուլի քարտուղար Տիգ­րան Ուրիխանյանը: Նա հույս հայտնեց, որ հետագա չորս և ավելի տարիներին այս գու­մարման խորհրդարանը որակապես ավելի մեծ և տարբերվող արդյունք կտա: Նաև կարևորեց այն հանգամանքը, որ խորհրդարանը, օժտված լինելով նոր սահ­մա­նադրության հավելյալ լիազորություններով, իր վերահսկողությունը խստագույն և ադեկվատ կեր­պով պահի իշխանության և մյուս գերատեսչությունների վրա, այսինքն՝ բացի օրինաստեղծ գործունեություն ծավալելուց, զբաղվի նաև արդյունավետ վե­րահս­կողություն իրականացնելով: Խոսելով անցնող տարվա ձեռքբերումներից և բացթողումներից՝ բանախոսը նշեց. «Երբ երկրում առկա խնդիրները առանձնապես լուծումներ չեն ստացել, խոսել ձեռքբերումներից մի տեսակ վերամբարձ կստացվի: Ամենամեծ հաջողությունը այն կլինի, որ Հայաստանի քաղաքացին ապրի ավելի լավ, ունենա լավ տրամադրվածություն ապագայի նկատմամբ: Դրական եմ համարում «Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի» ստորագրումը: Բացթողումները բոլոր այն չիրականացված քայլերն էին, որոնք կարելի էր անել դեպի լավը գնալու համար և այն իրականացված քայլերը, որոնք չեն տարել դեպի լավը»:

Անդրադառնալով «Ծառուկյան դաշինքի» և «ՀՀԿ-ի» հնարավոր կոալիցիայի մասին շրջանառվող լուրերին՝ Ուրիխանյանը նշեց, որ իրենք երբևէ չեն խուսափել կառավարման պատասխանատվություն ստանձնելուց և վստահեցրեց, որ որևէ պաշ­տոնի համար «Ծառուկյան դաշինքը» երբևէ չի գնացել և չի գնալու այդպիսի քայլի: «Եթե երբևէ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մենք կարողանանք մեր սեփական ուրույն քաղաքական կուրսը վարելով իրականացնել մեր ընտրողների սպասելիք­ները, ապա մենք պատրաստ ենք քննարկումների գնալ»,-եզրափակեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: