Էրդողանը ցանկանում է ճնշել ընդդիմությանը. Կարո Փայլան

Dec 26, 2017 Comments Off on Էրդողանը ցանկանում է ճնշել ընդդիմությանը. Կարո Փայլան

Euronews-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը ասել է ,որ 2016 թվականի ամռանը տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմի միջոցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ճնշել ընդդիմությանն ու պոտենցիալ վտանգ ներկայացնողներին։

Էրդողանը կպահպանի արտակարգ դրության ռեժիմը մինչ 2019 թվականը, քանի որ նրա հիմնական նպատակը հենց այդ պայմաններում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, ինչն անթույլատրելի է։Եթե ժողովուրդը քվեարկի ճնշումներից ու սպառնալիքներից զերծ մթնոլոտում, ընտրության արդյունքները կարող են ձեռնտու չլինել իշխանությանը,ասել է Փալյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: