Դատավորի օգնականի Lexus-ի միջից գողացել են նրան պատկանող ատրճանակը

Dec 26, 2017 Comments Off on Դատավորի օգնականի Lexus-ի միջից գողացել են նրան պատկանող ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Այգեձորի փողոցի բնակիչ, 32-ամյա Վաչե Ալեքսանդրյանը դիմել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև առավոտյան 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, դեռևս անհայտ հանգամանքներում, դուռը բացելու միջոցով, իրենց տան դիմաց կայանված Lexus GX 470 մակնիշի 04 ՍՍ 303 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են իրեն պատկանող «Բայկալ» տիպի 5.5 մմ տրամաչափի ատրճանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Վ. Ալեքսանդրյանը աշխատում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: