Իրավիճակն ավելի է սրվում. բախում ու ծեծ

Dec 26, 2017 Comments Off on Իրավիճակն ավելի է սրվում. բախում ու ծեծ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակը հանդարտվելու փոխարեն ավելի է սրվում: Ինչպես հայտնի է՝ համայնքապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի օր առաջ Խուդոյանի կողմնակիցները՝ Ավետիք Սմբատյանի գլխավորությամբ, գնացել են մարզպետ Սարգսյանի մոտ, պահանջել, որ նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանը չդառնա Եղեգիսի համայնքապետի տեղակալ: Մարզպետը հստակ պատասխան չի տվել` ասելով, թե դա իր լիազորություններից դուրս է:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: