«Ասել են՝ քեզ չի հասնում». Մայր Աթոռի աշխատակիցների մի մասին նվեր փողը չեն տվել

Dec 26, 2017 Comments Off on «Ասել են՝ քեզ չի հասնում». Մայր Աթոռի աշխատակիցների մի մասին նվեր փողը չեն տվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեմուտի եւ Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի աշխատակիցները 20 հազարական դրամ են նվեր ստացել: Բայց, պարզվում է՝ ոչ բոլորը:

Աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց. «Ովքեր աշխատում են վեց ամսից էլ քիչ, նրանց նվեր չեն տվել: Ասել են՝ քեզ չի հասնում: Ինձ՝ այդ թվում: Թե ինչ տրամաբանությամբ են նման տարբերություն դրել աշխատողների մեջ, չեմ հասկանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: