Բոլորս Ռոբսոն ենք

Dec 26, 2017 Comments Off on Բոլորս Ռոբսոն ենք

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակը» տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆիննախի ցուցակում է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Հունվարին հրապարակվող ցուցակում լինելու են մի քանի հարյուրը, եթե ոչ հազարը գերազանցող անուններ եւ դրանց թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամների գերակշռող մասը:

Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, քան որոշ մեծահարուստ ռուսահայերի ունեցվածքի կալանումն է: ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ռուսական ընկերությունների, այլ նաեւ նրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ, այն կազմակերպությունների, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի հետ:

Սա նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, ռուսական կապիտալով հայկական բանկերը եւ ընդհանրապես բոլոր այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ռուսաստանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: