Բազմաչարչար քվեարկություններից հետո պատգամավորները «թռել» են

Dec 26, 2017 Comments Off on Բազմաչարչար քվեարկություններից հետո պատգամավորները «թռել» են

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բազմաչարչար պատգամավորները նույնքան բազմաչարչար քվեարկություններից հետո «թռած» են` բառի ամենալայն իմաստով. այս տարի հայոց երեսփոխանները կրկին նախընտրել են դեպի Եվրոպա (հիմնականում` դեպի Պրահա, քանի որ ուղիղ չվերթ կա) և դեպի Դուբայ ուղղությունները: Կան նաև էկզոտիկ երկրներ` Շրի Լանկա, Թաիլանդ մեկնողներ:

Դեպի Իսրայել ուղղությունն ազգընտիրների համար սկզբում ցանկալի է համարվել, սակայն Երուսաղեմի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները «կանխել» են այդ ցանկությունը։

Հիշեցնենք, որ դեպի Թել Ավիվ նույնպես ուղիղ չվերթ կա, և Հայաստանից դեպի Երուսաղեմ` Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու են մեկնում բազմաթիվ հայաստանցիներ:

«Իսրայելը, ճիշտ է, աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է, սակայն մերոնք նախ ոչինչ չեն խնայում Սուրբ ծննդյան արարողություններին մասնակցելու համար, և հետո` Հայաստանից Երուսաղեմ եկածներին մենք օգնում ենք հանգրվանել Բեթղեհեմում, ուր գները երկու-երեք անգամ ցածր են»,- ասաց իսրայելական հայ համայնքից մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: