Ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա՞»

Dec 26, 2017 Comments Off on Ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա՞»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչև վերջերս «Ծառուկյան» դաշինքում շատերը համոզված էին, որ 2018թ. ապրիլից հետո իրենք կդառնան իշխող կոալիցիայի անդամ: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ն հենց առաջին դեմքով արդեն հասկացրել է որոշ շրջանակների` ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա», ու մտադիր են հետայսու ևս կոալիցիոն գործընկերությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ:

Որպես պատճառաբանություն նշվել է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը ևս իշխանության մաս կազմի, խորհրդարանում բավական տխուր պատկեր կարող է ստեղծվել. ընդդիմադիր դիրքերից հանդես կգա միայն «Ելք» խմբակցությունն իր 9 պատգամավորով: Մինչդեռ հարկավոր է միջազգային հանրությանը ցույց տալ, թե խորհրդարանում ոչ թե մեկ, այլ երկու ընդդիմադիր ուժ կա:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել դաշինքի ապագային առնչվող հարցերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: