«2017թ.-ը ստացված տարի էր. ունենք մարմնամարզության Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր». Հակոբ Սերոբյան (video)

Dec 26, 2017 Comments Off on «2017թ.-ը ստացված տարի էր. ունենք մարմնամարզության Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր». Հակոբ Սերոբյան (video)

Սպորտային մարմնամարզության գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2017թ.-ը գնահատում է հաջողված տարի հայ մարմնամարզիկների համար, չնայած՝ նախորդ տարի մեդալների քանակն ավելի շատ էր.
-Արդյունքները կարևոր են, սակայն ամենակարևորը մեր առջև դրված առաջադրանքները մեր ուժերի չափով իրականացնելն է: Մեր մարմնամարզիկները այս տարի ամեն ինչ արեցին իրենց հնարավորությունների չափով:
Մարզիչը ափսոսանք հայտնեց միայն Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկներից Արթուր Թովմասյանի երկրորդ մրցանակային տեղը ձեռքից բաց թողնելու համար:
Հակոբ Սերոբյանը նվաճած մեդալների հստակ քանակը չնշեց՝ ասելով, որ երիտասարդների միջազգային մրցույթներին շատ մեդալներ ենք նվաճել, սակայն առանձնացրեց մի քանի լուրջ արդյունքներ.
-Արթուր Թովմասյանն առաջին հայ մարզիկն էր, որ դարձավ Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև դարձավ Աշխարհի գավաթակիր: Մեր մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանն էլ Եվրոպայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը, Աշխարհի առաջնությունում՝ մեդալին արժանի հինգերերոդ տեղը:
Մարզիչը վերջում հավելեց՝ տարին ամփոփում են բարձր ակորդով, իսկ 2018թ.-ին չեն մեկնի Աշխարհի գավաթին, փոխարենը կմեկնեն Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: