Նոր բացահայտումեր ու շահեր դեսպանի սպանության գործում

Dec 27, 2017 Comments Off on Նոր բացահայտումեր ու շահեր դեսպանի սպանության գործում

Անցյալ տարի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի ժամանակ զինված հարձակման հետևանքով սպանվեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Սպանությունն իրականացրեց ոստիկանության աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը սպանվեց հանցագործության վայրում` ոստիկանության բացած կրակի արդյունքում:

Ըստ թուրքական Star gazete պարբերականի՝ Ալթընթաշի կապերի հետաքննության ընթացքում միակ կասկածյալը Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպությունն է եղել:

Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ռուսական ինքնաթիռի խոցումից հետո խզման եզրին էին հայտնվել` կարգավորվեցին: Օդաչուները, ովքեր մասնակցել են ինքնաթիռի ոչնչացմանը, ձերբակալվել են FETÖ-ի հետ կապերի պատճառով 2016 թ. օգոստոսի 9-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բիզնեսի ներկայացուցիչների թուրք-ռուսական հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Պուտինը, FETÖ-ին մեղադրեց ինքնաթիռի ոչնչացումը կազմակերպելու մեջ. «Այսօր շատ ավելի հասկանալի է դառնում, որ FETÖ-ն և դրա հետևում կանգնած ուժերը մահափորձ են արել մեր երկրների հարաբերությունների դեմ…», ասել էր նա:

Թուրքիան, վստահության առկա մակարդակը պահպանելու մտադրություն ցույց տալով, ռուսական կողմին ներգրավել է հետաքննությանը: Համատեղ հետաքննության շրջանակներում ստացված նոր տվյալներն ամրապնդել են համոզմունքը, որ սպանությունը կատարվել է Գյուլենի հրահանգով:

Պարզվել է, որ մարդասպանի «ավագ եղբայրը» FETÖ-ի կառուցվածքում օգտագործել է ByLock հավելվածը (համարվում է FETÖ-ի անդամների հաղորդակցության հիմնական գործիքը): Դատախազության հետաքննիչները, անվտանգության հարցերով կցորդը, արտակարգ իրավիճակների և դատաբժշկական ծառայության հարցերով նախարարության աշխատակիցները ռուսական պատվիրակության կազմում, ովքեր մի քանի օր առաջ Թուրքիա են այցելել, խորհրդակցություն են անցկացրել Անկարայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ և մանրամասն տեղեկություն են ստացել հետաքննության մասին:

Դեսպանի սպանությունից հետո Ալթընթաշն արաբերեն կարգախոսեր է բացականչել և փորձել է ուշադրությունը շեղել FETÖ-ից: Հետագայում ակնհայտ դարձավ, որ դա տպավորության ձևավորման գործողության մաս է եղել, որին FETÖ-ն դիմում է առավել հաճախ: Սպանությունից երկու ամիս առաջ Ալթընթաշը նաև շփվել է «ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անձանց հետ, և կարգախոսերի միջոցով, որոնք նրան լիովին չեն հաջողվել, ձեռնարկվել է պատկերացում ստեղծելու փորձ, որ նա կապված է «Ալ-Քաիդայի» հետ: Դատախազությունը պարզել է, որ Ալթընթաշի նամակագրությունն էլեկտրոնային փոստով և սոցցանցերում ջնջվել է վիրտուալ ստեղծված հասցեից:

Սակայն ռուսական կողմը վերականգնել է Ալթընթաշի համակարգչից ջնջված ֆայլերը: Պարզվել է, որ մարդասպան-ոստիկանի համակարգչից ջնջվել է 2 ֆայլ Գյուլենի մասին հիշատակությամբ, 690 ֆայլ «Հիզմեսթ» բառով, մեկ ֆայլ, որում հիշատակվել է «Նուր Ջեմաաթին»:

Ըստ թուրքական պարբերականի՝ փաստորեն, ռուսական կողմի հետ համատեղ որոշում է ընդունվել դիմել հնդկական ընկերության, որն ունի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան կոտրել Ալթընթաշի մինչ այս չապակոդավորված հեռախոսի գաղտնաբառը:

Կողմերը երկել են եզրահանգման, որ դեսպանի սպանությունը պրոֆեսիոնալ է իրականացվել:

Այսինքն, ստացվում է, որ այսօր Ռուսաստանում այն համոզման են, որ ռուս դեսպանի սպանության հետևում FETÖ-ն է կանգնած: Ու երբ հավաքվեն բոլոր ապացույցները, որ Կառլովի դեմ մահափորձը FETÖ-ն է իրականացրել, առաջ կգա մեկ այլ կարեւոր հարցը՝ Գյուլենին Թուրքիային արտահանձնման հարցում, եւ հնարավոր է՝ Ռուսաստանն էլ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դիմի Գյուլենին արտահանձնելու պահանջով: «Գյուլենին, չնայած իր բոլոր հերքումներին և ստին, ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությանը՝ աստիճանաբար «անկյուն կսեղմեն»: Դավաճանությունն անպատիժ չի մնա, և բոլոր գյուլենականները դա կտեսնեն», եզրափակել թուրքական պարբերականը:

Ուշագրավ զարգացումներ են ընթանում Անկարայում ռուս դեսպանի սպանության գործով: Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը, փաստացի, Գյուլենին արտահանձնելու հարցում համընկնում են:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: