71-ամյա վարորդը սգո սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 78-ամյա կնոջը, վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 25, 2017 Comments Off on 71-ամյա վարորդը սգո սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 78-ամյա կնոջը, վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում՝ 2/14 հասցեի՝ սգո սրահի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ, 71-ամյա Թեհրան Առաքելյանը իր վարած ИЖ 27175 մակնիշի 15 SL 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 78-ամյա Գրետա Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և մինչ կժամաներ շտապօգնությունը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: ՀԿԳ ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: