Մարսելո. Մենք ձեզ երես ենք տվել ու դուք կարծում եք, թե Ռեալը միշտ պետք է հաղթի

Dec 24, 2017 Comments Off on Մարսելո. Մենք ձեզ երես ենք տվել ու դուք կարծում եք, թե Ռեալը միշտ պետք է հաղթի

«Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է իր թիմին ուղղված քննդատության մասին Լա Լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնային» պարտվելուց հետո:

«Մենք ձեզ երես ենք տվել և դուք կարծում եք, որ «Ռեալը» միշտ պետք է հաղթի: Սա սպորտ է. երբեմն դու հաղթում ես, երբեմն պարտվում: Լա լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, այստեղ շատ դժվար է հաղթելը: Ահա և վերջ: Բայց առաջնությունը մենք տանուլ չենք տվել: Ես հավատում եմ ոչ թե հրաշքին, այլ` քրտնաջան աշխատանքին»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Այնուհետև հավելել է, որ եթե «Բարսելոնայի» հետ դժվար է 11 ֆուտբոլիստներով խաղալը,ավելի դժվար է 10 հոգով խաղալը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: