Ազատագրում. Թալինի գազալցակայանի Միշա արջն անմխիթար պայմաններից տեղափոխվեց Կենդանաբանական այգի (Տեսանյութ, լուսանկարներ)

Dec 24, 2017 Comments Off on Ազատագրում. Թալինի գազալցակայանի Միշա արջն անմխիթար պայմաններից տեղափոխվեց Կենդանաբանական այգի (Տեսանյութ, լուսանկարներ)

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ անազատության մեջ պահվող արջերի փրկության ծրագրի շրջանակում այսօր Թալինի գազալցակայանի մոտ անմխիթար, ծանր պայմաններում ապրող Միշա անունով արջը տեղափոխվեց Կենդանաբանական այգի:

8-ամյա արջն ապրում էր փոքրիկ տարածքում, խոնավության մեջ, ցուրտ պայմաններում, առանց տանիքի՝ անձրևի ու ձյան տակ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող, կենդանաբան Մանուկ Մանուկյանն ասաց, որ նման պայմաններում արջը դառնում է ագրեսիվ և կենդանու մոտ կարող են հոգեկան խնդիրներ առաջանալ: Սկզբնական շրջանում Միշան կմնա կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխվի նորմալ բնակավայր:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: