Որքանով է հավանական Մխիթարյանի` Ինտեր տեղափոխությունը

Dec 23, 2017 Comments Off on Որքանով է հավանական Մխիթարյանի` Ինտեր տեղափոխությունը

Հայկական և միջազգային բուքմեյքերական ընկերությունները  խաղադրույքներ են ընդունում Մխիթարյանի ապագա յի համար:

Հիշեցնենք,որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության հարցն անգլիական ակումբից շարունակում է ակտուալ մնալ: Խոսվում է,որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը  կարող է տեղափոխվել  Միլանի «Ինտեր»:

«Livebet.com»-ի փորձագետները հակված են հավատալ, որ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի Միլանի «Ինտերի» շարքերը և տեղափոխությունը գնահատվում է 1.10 գործակցով:

Բրիտանական «Express» պարբերականն էլ երեկ տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Լոնդոնի «Արսենալը»: Աղբյուրի փոխանցմամբ, Արսեն Վենգերի թիմում համակերպվել են կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխության մտքի հետ և փոխարինող են փնտրում նրան` դիտարկելով հենց Մխիթարյանի թեկնածությունը: «Livebet.com»-ը Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխության հավանականությունը գնահատում է 8.00 գործակցով:

«Independent»-ը գրում էր, որ հայ ֆուտբոլիստը գերմանական ակումբ վերադառնալու և մրցաշրջանի երկրորդ հատվածը «Բորուսիայում» շարունակելու տարբերակ ունի, որտեղ ավելի վաղ հանդես է եկել 2013-16 թվականներին: «Livebet.com»-ը Մխիթարյանի` Դորտմունդ տեղափոխության հավանականությունը գնահատել է 11.00 գործակցով:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: